14/07/2010 11:33
INTEL-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 2,9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Միկրոչիպերի արտադրությամբ առաջատար ամերիկյան Intel ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 2,9 մլրդ դոլարի զուտ շահույթ: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան եռամսյակում ընկերությունը կրել էր 398 մլն դոլարի զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամիսներին Intel ընկերության հասույթը կազմել է 10,8 մլրդ դոլար: Հատկանշական է, որ եռամսյակային այս ցուցանիշները ընկերության համար լավագույնն են` վերջին 42 տարիների ընթացքում:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Intel ընկերության հասույթը կգերզանցի 11,2 մլրդ դոլարը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
