14/07/2010 16:35
ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՊԱԿԱՍՈՒՐԴԱՅԻՆ Է` 42,27 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ընթացիկ տարվա մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 42,27 մլրդ դոլար: Ակս ցուցանիշն առավելագույն է վերջին շուրջ մեկ տարվա կտրվածքով: ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսում ԱՄՆ ներմուծման ծավալներն աճել են 3%-ով և կազմել 194,52 մլրդ դոլար, իսկ արտահանման ծավալներն աճել են 2,4%-ով` կազմելով 152,25 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճն առավելապես պայմանավորված է հաշվետու ամսվա ընթացքում Չինաստանից ապրանքների ներմուծման ծավալների շարունակական աճով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
