16/07/2010 11:24
GOOGLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 27% ԱՃ
Ամերիկյան Google-ն ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդնունքները: Ընկերության հրապարակած ֆինասական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 27%-ով և կազմել 3,7 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Google-ի զուտ շահույթը կազմել էր 2,9 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս վեց ամիսներին ընկերության հասույթը կազմել է 13,5 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ այս ցուցանիշը սահմանվել էր 11 մլրդ դոլար մակարդակում: 2010 թվականի միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի զուտ շահույթը կազմել է 1,84 մլրդ դոլար` նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ աճելով 24%-ով:
Google-ը որոնման համակարգերի շուկայի առաջատարն է: Վերջինիս մասնաբաժինը շուկայում գերազանցում է 60%-ը: Google-ի որոնման համակարգում հարցումների ընդհանուր թիվն ամսական գերազանցում է 41,3 միլիարդը:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
