Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 7% անկում
27/10/2020 17:53
Կիսվել

ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 7% անկում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.25%:

Կենտրոնական բանկից հայտնում են՝ 2020թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։

Չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին, գնահատվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կորոնավիրուսի համավարակի նոր թափով տարածման և դրանից ածանցվող բարձր անորոշությունների պարագայում համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի: Միևնույն ժամանակ, ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր։ Նման իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այդուհանդերձ, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Երրորդ եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը և սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։ Չնայած իրականացված հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը, ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել` առավելապես պայմանավորված մասնավոր սպառման ավելի խորը նվազմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձևավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից։ Գնահատվում է, որ թողարկման ծավալների որոշակի կրճատմանը զուգահեռ, միաժամանակ կավելանա տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշությունը՝ դրանով իսկ որոշակի հետաձգելով տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի վերականգնումը: Ստեղծված իրավիճակում Կառավարությունը նախանշում է զգալի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացում:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստացի և սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի հավելավճարի որոշակի աճը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճն աստիճանաբար կավելանա և ժամանակահատվածի վերջին կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման երկկողմանի հավասարակշռված ռիսկեր, ուստի Կենտրոնական բանկը իրական ժամանակի ռեժիմով հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75