Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Եվրագագաթնաժողովում հայտարարել են եվրագոտու տնտեսության կայունության մասին
27/11/2026 15:04
Կիսվել

Եվրագագաթնաժողովում հայտարարել են եվրագոտու տնտեսության կայունության մասին

Նոյեմբերի 26-ին՝ Եվրոպական խորհրդի նիստից առաջ կայացած եվրագագաթնաժողովում, քննարկվել են եվրագոտու տնտեսական և ֆինանսական ներկայիս իրավիճակը։ Այս մասին նշվում է եվրագոտու առաջնորդների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

«Եվրագոտու տնտեսությունը նոր արտաքին մարտահրավերների պայմաններում կայունություն է դրսևորել․ տնտեսական ակտիվությունը սպասվածից բարձր է եղել, աշխատաշուկան պահպանում է կայունությունը, իսկ ֆինանսական հատվածը շարունակում է հուսալի մնալ», – ասվում է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ընդգծվում է, որ այնպիսի բացասական գործոնների պայմաններում, ինչպիսիք են բարձր գնաճը, համաշխարհային տոկոսադրույքների աճը և անորոշության խորացումը, եվրագոտու քաղաքականությունը պետք է շարունակի ուղղված լինել դիմակայունության պաշարի ամրապնդմանը, առողջ և հավասարակշռված պետական ֆինանսների պահպանմանը, ինչպես նաև մրցունակության բարձրացմանը։

Բացի այդ, եվրագոտու երկրների առաջնորդները հիշեցրել են «Ճանապարհային քարտեզ․ մեկ Եվրոպա՝ մեկ շուկա» նախաձեռնության շրջանակում ստանձնած պարտավորության մասին, որի համաձայն՝ մինչև 2026 թվականի վերջ պետք է համաձայնություն ձեռք բերվի թվային եվրոյի վերաբերյալ։

Նրանք ընդգծել են օրենսդրական աշխատանքների հնարավորինս արագ ավարտի և հետագա նախապատրաստական փուլերի արագացման կարևորությունը։ Նրանց գնահատմամբ՝ դա թույլ կտա առաջ շարժվել թվային եվրոյի ժամանակին թողարկման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների իրականացման ուղղությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58