16/07/2010 14:00
SONY ERICSSON-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Բջջային հեռախոսների արտադրությամբ առաջատար Sony Ericsson-ը, որը հանդիսանում է Ericsson и Sony Corp. ընկերությունների համատեղ ձեռնարկությունն, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակն ամփոփել է շահույթով: Ընկերության հրապարակած ֆինանսական հավետվության համաձայն հաշվետու ամիսներին ընկերությունն ապահովել է 31 մլն եվրո շահույթ: Նշենք, որ վերլուծաբանները հավետու եռամսյակի համար կանխատեսել էին շահույթի առավել ցածր մակարդակ` 16,5 մլն եվրոյի սահմաններում:
Հաշվետու եռամսյակում ընկերության վաճառած հեռախոսների միջին գինը կազմել է 160 եվրո, իսկ այս նույն ժամանակահատվածում շուկայում իրացված հեռախոսների քանակը գերազանցել է 11 միլիոնը:
Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Sony Ericsson ընկերությւնը կրել էր 283 մլն եվրո զուտ վնաս:
08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
Արծաթ
953.15
+31.66
