20/07/2010 09:16
DELTA AIR LINES-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Delta Air Lines-ն, ապահովել է 467 մլն դոլար զուտ շահույթ: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան եռամսյակում ավիաընկերությունը կրել էր 257 մլն դոլարի վնաս:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության գործառնական շահույթը կազմել է 549 մլն դոլար, իսկ հասույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 17%-ով և կազմել 8,168 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Delta Air Lines և Northwest Airlines ավիաընկերությունները 2008 թվականին ավարտել էին իրենց միաձուլման գործընթացը, որի արդյունքում կազմավորված ընկերությունը ճանաչվել էր ամենախոշոր ավիաընկերությունն աշխարհում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
