IBM-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 9,1% ԱՃ
Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ և համակարգչային ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար International Business Machines (IBM) ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 9,1%-ով և կազմել 3,99 մլրդ դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է շուրջ 2%-ով և կազմել 23,72 մլրդ դոլար:
IBM-ը հիմնադրվել է 1911 թվականին և այսօր համարվում է իր ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: