Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Դատախազությունը hամավարակի, պատերազմի պայմաններում ծախսերի կրճատմամբ միջոցներ է ուղղել պետբյուջե
04/11/2020 12:49
Կիսվել

Դատախազությունը hամավարակի, պատերազմի պայմաններում ծախսերի կրճատմամբ միջոցներ է ուղղել պետբյուջե

ՀՀ գլխավոր դատախազությունը, համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված, այս տարի ծախսերի վերանայումներ է կատարել և որոշակի միջոցներ ուղղել պետբյուջե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց  Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանը:

Նկատի ունենալով համավարակը և ռազմական դրությունը՝ եղել են որոշակի ծախսեր, որոնք առանձին հոդվածներով չեն կատարվել: Նրա խոսքով՝ դրանք ուղղակիորեն ուղղվել են պետբյուջե: «2020-ի ընթացքում այդպիսի ծախսերից են մասնագիտական վերապատրաստման հետ կապված ծախսերը՝ շուրջ 17 մլն 600 հազար դրամի չափով: Պայմանավորված համավարակով և ռազմական դրությամբ՝ որոշվեց մասնագիտական ուսուցման ծախսերը չիրականացնել: Նախատեսված էր, որ շուրջ 360 հոգի պետք է անցնեին մասնագիտական վերապատրաստում, սակայն ներգրավված են եղել ընդամենը 30 անձ»,-ասաց Նավասարդյանը:

Ինչպես նաև չեն իրականացվել որոշակի հոդվածներով ծախսեր՝ շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգում և այլն:

Անդրադառնալով հաջորդ տարվան՝ նա տեղեկացրեց, որ դատախազությանը 2021 թվականի պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում ընդամենը երեք ծրագրի մասով՝ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում և փորձաքննությունների ծառայություններ: Դատավարական ղեկավարման և դատախազկան հսկողության ծրագրով 2021-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 5 մլրդ 793 մլն դրամ»,- ասաց Նավասարդյանը:

Աննա Գրիգորյան

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08