21/07/2010 10:28
PEPSICO-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 9% ԱՃ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան PepsiCo Inc. ընկերությունն, ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 9%-ով և կազմել 3,03 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով PepsiCo ընկերության զուտ շահույթը կազմել էր 2,79 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու այս վեց ամիսներին ընկերության հասույթն աճել է 28%-ով և կազմել 24,16 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը նվազել է 13%-ով և կազմել 3,30 մլրդ դոլար: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա միայն երկորդ եռամսյակի արդյունքներով PepsiCo Inc. ընկերության զուտ շահույթը կազմել է 1,60 մլրդ դոլար` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 3%-ով, իսկ ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 40%-ով և կազմել 14,80 մլրդ դոլար:
PepsiCo ընկերությունը ներկայացված է շուրջ 200 երկրներում: Ընկերության առավել հայտնի բրենդներն են Pepsi, 7up, Mirinda և այլն:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
