Տնտեսական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ
06/11/2020 14:56
Կիսվել

Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ

Կառավարությունը 2021-ի պետբյուջեից 800 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախարարության հաջորդ տարվա ընդհանուր բյուջեն կազմում է 210.8 մլրդ դրամ, որից 37.3  մլրդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող ծրագրերի գումարներն են: Աշխատանքի վարձատրության հոդվածով ծախսերը 1.3 մլրդ են, որը 2020-ի պետբյուջեի հաստատված գումարից 51.3 մլն դրամով պակաս է:

«Ունենք «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագիր: Դա շուրջ 37 բնակավայրերի է վերաբերում: Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, հատկացնում ենք 800 մլն դրամ»,- ասաց փոխնախարարը:

Միգրացիոն ոլորտի հետ կապված ծրագրերի համար կհտակացվի 2.3 մլրդ դրամ: Խոսքը վերաբերում է «Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրին, նաև փոքր միջոցառումների մի ամբողջ շարքի: Տերտերյանը մանրամասն ներկայացրեց նաև մնացած բոլոր ուղղությունները, ծրագրերը, որոնց ուղղվելու են բյուջեից հատկացված միջոցները:

Աննա Գրիգորյան

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65