Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.00 WTI - 92.29+0.21
COMEX:  GOLD - 4372.70-2.84 SILVER - 72.36-5.18
COMEX:  PLATINUM - 1891.90-3.03
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.6+0.24 EUR/GBP - 1.1593-0.36
FOREX:  EUR/USD - 1.1593-0.36 GBP/USD - 1.3377-0.56
STOCKS RUS:  RTSI - 1150.87+1.47
STOCKS US: DOW JONES - 50644.28+0.36 NASDAQ - 26674.74+0.07
STOCKS US: S&P 500 - 7520.36+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10505.01+0.13 CAC40 - 8207.89+0.43
STOCKS EUR:  DAX - 25177.80-0.03
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
Երևան համայնքին բյուջեից նախատեսվող նպատակային հատկացումները կավելանան 39 մլն դրամով
06/11/2020 15:14
Կիսվել

Երևան համայնքին բյուջեից նախատեսվող նպատակային հատկացումները կավելանան 39 մլն դրամով

Հաջորդ տարվա համար պետբյուջեից Երևան համայնքին նախատեսվող նպատակային հատկացումներն ավելացել են՝ կազմելով 9 մլրդ դրամ, իսկ տրվող դոտացիան մնացել է նույնը՝ 13 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Նախագծով Երևանին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում սուբվենցիոն նպատակային հատկացումներն ու ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամի չափով: Իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 մլրդ 15 մլն 459 դրամի կարգի»,- ասաց Ներսիսյանը:

Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ է վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասը: «Երևան համայնքին նախատեսվող նպատակային հատկացումներն ավելացել են ընդամենը 39 մլն դրամ՝ կազմելով 9 մլրդ դրամ: Իսկ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիոն մնացել է նույնը՝ նախատեսվելով 13 մլրդ դրամի չափով»,- ասաց փոխքաղաքապետը:

Փողոցների նորոգման և ճաքալցման ծրագրով 2021-ի բյուջեով հատկացվել է 3 մլրդ դրամ՝ 2020-ին նախատեսվածի հաեմատ մնալով անփոփոխ: Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի համար 2021-ի նախագծով նախատեսվել է 833 մլն 462 հազար դրամ:

Աննա Գրիգորյան

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55