21/07/2010 11:21
YAHOO!-Ն ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 51% ԱՃՈՎ
Ամերիկյան ինտերնետային Yahoo! ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գոծունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 51%-ով և կազմել 213 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Yahoo! ընկերության զուտ շահույթը կազմել էր 141 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն ինտերնետային ընկերության հասույթն ապրիլ-հունիս ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 601 մլն դոլար, իսկ գործառնական շահույթը կազմել է 175 մլն դոլար:
Yahoo! ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ինտերնետային ծառայությունների ոլորտում ընկերության մատուցած ծառայություններից օգտվում են շուրջ 500 մլն օգտագործողներ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
