21/07/2010 11:31
GOLDMAN SACHS-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 5,55 ԱՆԳԱՄ
Ամերիկյան Goldman Sachs բանկը հրապարակել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 5,55 անգամ և կազմել 613 մլն դոլար: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Goldman Sachs բանկի զուտ շահույթը կազմել էր 3,4 մլրդ դոլար: Հաշվետու երեք ամիսներին Goldman Sachs բանկի հասույթը կրճատվել է 36%-ով և կազմել 8,84 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Goldman Sachs բանկը հայտնվել էր բավականին լուրջ խոսակցությունների կենտրոնում: Արժեթղթերի և բորսաների ամերիկյան համձնաժողովը (SEC) դատական հայց էր ներկայացրել բանկի դեմ` վերջինիս մեղադրելով ֆինանսական խաբեությունների մեջ: Բանկը, չհամաձայնվելով իր դեմ ներկայացվածծ մեղադրանքներին, այնուամնեայնիվ, պատրաստակամություն հայտնեց վճարել 550 մլն դոլարի տուգանք:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
