22/07/2010 11:50
COCA-COLA-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ հայտնի ամերիկյան Coca-Cola ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 16%-ով և կազմել 2,38 մլրդ դոլար, իսկ հասույթն աճել է 5%-ով և կազմել 8,67 մլրդ դոլար:
Ներկայացրած տվյալների համաձայն ընկերությունը ֆինանսական ցուցանիշների առավել զգալի աճ ապահովել է եվրասիական տարածաշրջանում և Աֆրիկայում, որտեղ ընկերության վաճառքի ծավալներն աճել են 10%-ով:
Coca-Cola ընկերությունը հիմանդրվել է 1886 թվականին: Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 30 մլրդ դոլարը, իսկ ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի շուրջ 200 երկրներում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
