22/07/2010 11:51
MORGAN STANLEY ԲԱՆԿԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը` Morgan Stanley-ն, հրապարակել է երկորդ եռամսյակի իր ֆինանսական հաշվետվությունը: Բանկի ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու եռամասյակում բանկի զուտ շահույթը կազմել է 1,44 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Morgan Stanley բանկը կրել էր 138 մլն դոլարի զուտ վնաս: Հաշվետու եռամսյակում բանկի հասույթն աճել է 53%-ով և կազմել 7,95 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ ընկերությունն իր ֆինանսական ցուցանիշներով գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին զուտ շահույթի առավել ցածր մակարդակ` 7,9 մլրդ դոլարի սահմաններում:
2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Morgan Stanley բանկի զուտ շահույթը կազմել է 3,28 մլրդ դոլար, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է շուրջ 2 անգամ` կազմելով 17,03 մլրդ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
