22/07/2010 18:13
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՆՈՐՈՇ ԵՆ
ԱՄՆ տնտեսության խթանման նպատակով դեռևս անհրաժեշտ է տոկոսադրույքները պահել ցածր մակարդակում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն: Վերջինիս գնահատմամբ ԱՄՆ բանկային վերահսկողության մարմինները դեռևս որոշ ժամանակահատված տոկոսադրույքները կպահեն ցածր մակարդակում:
Խոսելով ԱՄՆ տնտեսության հետագա զարգացման միտումներից` ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը նշել է, որ ամերիկյան տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ կանխատեսումները դեռևս անսովոր կերպով անորոշ են, իսկ ԱՄՆ տնտեսության արագ վերականգնմանը և զարգացմանը խոչընդոտող կարևոր գործոններից մեկը երկրի պետական բյուջեի ռեկորդային պակասուրդն է:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
