23/07/2010 10:54
NOKIA-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ
Բջջային հեռախոսների շուկայի առաջատար ֆիննական Nokia ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն անսպասելիորեն կրճատվել է շուրջ 40%-ով և կազմել 227 մլն եվրո: Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 380 մլն եվրո:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու երեք ամիսներին Nokia-ի վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 1%-ով և գերազանցել 10 մլրդ եվրոն: Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 111,1 մլն բջջային հեռախոս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 8%-ով: Nokia ընկերության արտադրության բջջային հեռախոսների միջին գինը այս նույն ժամանակահատվածում 64 եվրոյից նվազել է մինչև 61 եվրո:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
