23/07/2010 11:12
ԱՀԿ – ԱՅՍ ՏԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 10%-ՈՎ
2010 թվականի արդյունքներով միջազգային առևտրի ծավալները կաճեն 10%-ով: Նման կանխատեսում է ներկայացրել Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Պասկալ Լամինը: Նշենք, որ մինչ այս կանխատեսվում էր ընթացիկ տարվա արդյունքներով միջազգային առևտրի ծավալների աճ առավել ցածր տեմպերով` շուրջ 9,5%-ով: ԱՀԿ ներկայացուցչի գնահատմամբ` միջազգային առևտրի ծավալների զգալի աճ կգրանցվի առավելապես ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:
ԱՀԿ-ն, որին ներկայումս անդամակցում են 150 երկրներ, այդ թվում և Հայաստանը, նպատակ է հետապնդում կարգավորել միջազգային առևտրային գործառնությունները և վերահսկել կազմակերպության անդամ երկրների առևտրային քաղաքականությունները:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
