23/07/2010 12:52
AMAZON.COM-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 45%-ՈՎ
Ինտերնետ-առևտրային ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն Amazon.com Inc. ամերիկյան ընկերությունը հրապարակել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որտեղ նշվում է, որ հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 45,8%-ով և կազմել 207 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի այս նույն եռամսյակում ընկերությունն ապահովել էր 142 մլն դոլարի զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Amazon.com-ի հասույթն աճել է 41,2%-ով և կազմել 6,57 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն այս երեք ամիսների արդյունքներով աճել է 69.8%-ով և կազմել 270 մլրդ դոլար:
Ներկա դրությամբ Amazon.com ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
