23/07/2010 16:05
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ADIDAS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ` ՇՈՒՐՋ 22 ԱՆԳԱՄ
Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական Adidas AG ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շնորհիվ, ընկերությունն ապահովել է զուտ շահույթի զգալի աճ: Այսպես, այս տարվա ապրիլ-հունիս ամիսների արդյունքներով Adidas-ի զուտ շահույթն աճել է 22 անգամ և կազմել 126 մլն եվրո:Նշենք, որ նախորդ տարվա նույն եռամսյակում ընկերությունն ապահովել էր 9 մլն եվրո զուտ շահույթ:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու երեք ամիսներին ընկերության հասույթն աճել է 19%-ով և կազմել 2,9 մլրդ եվրո:
2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Adidas ընկերության հասույթն աճել է 11%-ով և կազմել 5,6 մլրդ եվրո, իսկ շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 22,7 անգամ և կազմել 295 մլն եվրո:
Նշենք, որ 2010 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնությանը Adidas ընկերությունը ներկայացրել են 10 ֆուտբոլային հավաքականներ:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
