26/07/2010 11:02
MCDONALD'S-Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ
Արագ սննդի սպասարկման McDonald”s Corp. ռեստորանային ցանցն ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեստորանային ցանցն ապահովել է զուտ շահույթի 12% աճ: Հաշվետու կիսամյակում McDonald”s-ի զուտ շահույթը կազմել է 2,31 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 2,07 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամիսներին McDonald”s-ի հասույթն աճել է 8%-ով և կազմել 11,55 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 14%-ով` կազմելով 3,08 մլրդ դոլար:
McDonald”s Corp.-ը հիմնադրվել է 1955 թվականին: Այսօր ընկերությունը ներկայացված է աշխարհի շուրջ 100 երկրներում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
