26/07/2010 12:43
ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԼԻՆԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԱՅԻՆ` 1,47 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Սպիտակ տունը վերանայել է ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բոյւջեի պակասուրդի իր կանխատեսումը: Նոր կանխատեսման համաձայն ԱՄՆ բյուջեի պակասուրդն ընթացիկ ֆիննսական տարում, որը կավարտվի սեպտեմբերի 30-ին, կկազմի 1,47 տրիլիոն դոլար: Նշենք, որ մինչ այս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կանխատեսել էր բյուջեի պակասուրդի առավել բարձր մակարդակ` 1,6 տրիլիոն դոլարի սահմաններում:
Նշենք նաև, որ հաջորդ ֆինանսական տարվա համար Սպիտակ տունը կանխատեսում է ԱՄՆ բյուջեի պակասուրդի փոքր ինչ ցածր մակարդակ` 1,42 տրիլիոն դոլարի սահմաններում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
