Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԳԿ. Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել
19/11/2020 12:02
Կիսվել

ՊԳԿ. Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նոր զեկույցում, պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ շարունակում են աճել՝ պայմանավորված հացահատիկային մշակաբույսերի, շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղերի գների բարձրացմամբ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 100.9 նիշ, ինչը 3.1 տոկոսով բարձր է սեպտեմբեր ամսվա և 6.0 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 7.2 տոկոսով և 6.5 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ: Այս աճը հիմնականում պայմանավորված է ցորենի գներով`արտահանման հնարավորությունների կրճատման, Արգենտինայում մշակության վատ պայմանների և շարունակվող չոր եղանակի պատճառով, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Սև ծովի տարածաշրջանում ցորենի ցանքերի վրա:  Եգիպտացորենի, գարու և սորգոյի գները նույնպես հոկտեմբերին աճել են, մինչդեռ բրնձի գները՝ նվազել:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1.8 տոկոսով, դառնալով ինն ամսվա մեջ ամենաբարձրը, առաջին հերթին պայմանավորված արմավենու և սոյայի յուղի գների աճով: Հակառակ դրան, հլածուկի յուղի գինը որոշակի անկում է գրանցել՝ ողջ տարածաշրջանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի վերջին վատթարացումից հետո Եվրամիությունում (ԵՄ) պահանջարկի նկատմամբ ավելացած անորոշության պայմաններում:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 2.2 տոկոսով։ Ամենաշատը աճել է պանրի գինը, որին հետևում են չզտված կաթի փոշին և կարագը:  Հոկտեմբերին գների բարձրացումն արտացոլում է կարճաժամկետ առաքումների շուկայի խստացումը, որը պայմանավորված էր ասիական և միջինարևելյան շուկաներից ներմուծման բարձր պահանջարկով:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 7.6 տոկոսով, որի վրա մեծապես ազդեցություն է ունեցել աշխարհում շաքար արտադրող երկու խոշոր երկրներում՝ Բրազիլիայում և Հնդկաստանում շաքարի ցածր արտադրանքի հեռանկարները:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հակառակը, սեպտեմբեր ամսվա համեմատ նվազել է 0.5 տոկոսով, գրանցելով հերթական իններորդ ամիսն անընդմեջ նվազում՝ սկսած հունվար ամսվանից, ինչը հետևանք է խոզի մսի գնանկմանբ, մասամբ արտացոլելով Չինաստանի կողմից Գերմանիայի վրա սահմանված ներմուծման սահմանափակումների շարունակական ազդեցությունը: Նվազել են նաև տավարի և թռչնի մսի գները, իսկ ոչխարինը աճել՝ կայուն ներքին պահանջարկի և արտահանման սահմանափակ մատակարարումների պատճառով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52