26/07/2010 14:15
ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ԱՄՆ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները` նշելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի ի հայտ գալու հավանականությունը բավականին փոքր է: ԱՄՆ ֆինանսների նախարարի գնահատմամբ` ԱՄՆ տնտեսության վերականգնման միտումներն ակնհայտ են. զգալի աճել են մասնավոր ներդրումները, ստեղծվել են նոր աշխատատեղեր:
Հիշեցնենք, որ ճգնաժամի կրկնվելու շատ փոքր հավանականություն էր կանխատեսել նաև ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն: Հուլիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած իր զեկույցում Բեն Բերնակեն նշել էր, որ համաշխարհային տնտեսությանը ճգնաժամի երկրորդ ալիք չի սպառնում, սակայն ԱՄՆ Դաշնային պահուստային Համակարգը միշտ պատրաստ է ձեռնարկել համապատասխան քայլեր ցանացած բնույթի զարգացումների դեպքում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
