26/07/2010 16:58
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար ինտերնետ մատչման արագության բարձրացման մասին: Մինչև ս.թ. օգոստոսի 15-ը նշված բաժանորդների կապուղիների թողունակությունը կավելանա 25%-ով:
««ԱրմենՏել» ընկերությունը բջջային կապի բաժանորդներին արդեն իսկ անակնկալներ է պարգևել «Գիշերն է խոսում» ծառայության և «Ամառային SMS» փաթեթի տեսքով: Միասնական օպերատորի նոր սեզոնային առաջարկը կհանդիսանա հաճելի անակնկալ նաև Ինտերնետ ծառայությունից օգտվող հաճախորդների համար», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Կապուղիների թողունակությունը բարձրացվում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների Երևանի և մարզերի բոլոր բաժանորդների համար` առանց լրացուցիչ վճարի:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
