27/07/2010 11:07
ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ԿՐԿԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՆ Է
2009 թվականին Չինաստանում արտադրվել է 42 մլրդ լիտր գարեջուր: Այս ցուցանիշով Չինաստանն արդեն ութ տարի անընդմեջ դառնում է գարեջուր արտադրությամբ աշխարհի առաջատար երկիրը:
Նշենք, որ գարեջրի արտադրության ծավալներով աշխարհի առաջատար երկիր Չինաստանն առաջին անգամ դարձել էր 2002 թվականին, երբ երկրի գարեջրագործական ընկերությունն այս մեկ տարվա ընթացքում արտադրել էին 23.86 մլրդ լիտր գարեջուր` առաջ անցնելով ԱՄՆ իրենց գործընկերներին: Հետագա տարիների ընթացքում Չինաստանին հաջողվել է ոչ միայն պահպանել գարեջուր արտադրող առաջատար երկրի իր դիրքերը, այլև առաջինը դառնալ նաև գարեջրի սպառման ծավալներով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
