27/07/2010 12:36
DEUTSCHE BANK-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Գերմանական Deutsche Bank AG բանկն ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 28,6%-ով և կազմել 2,92 մլրդ եվրո: Նշենք, որ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Deutsche Bank-ի զուտ շահույթը կազմել էր 2,27 մլրդ եվրո:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ տոկոսային եկամուտները կազմել են 7,64 մլրդ եվրո` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 15,7%-ով, իսկ շահույթը մինչև հարկումն աճել է 37,7%-ով և կազմել 4.31 մլրդ եվրո:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
