27/07/2010 15:19
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ UBS ԲԱՆԿԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ
Շվեյցարական UBS AG բանկն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում բանկն ապահովել է զուտ շահույթ` առավելապես ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտների աճի շնորհիվ: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու երեք ամիսների արդյունքներով UBS բանկի զուտ շահույթը կազմել է 1,91 մլրդ դոլար: Նախորդ եռամսյակի համեմատությամբ բանկի զուտ շահույթի ցուցանիշն աճել է 9%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով շվեյցարական բանկի կապիտալի եկամտաբերության ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմել է 19,5%:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
