Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում նվազել է 6.7 տոկոսով
25/11/2020 13:55
Կիսվել

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում նվազել է 6.7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին 6.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 13.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին նվազումը կազմել է 12.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 12.8 տոկոսով:

2020 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.7 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հոկտեմբերին աճել է 4.3 տոկոսով՝ կազմելով 186 հազար 428 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նկատվել է նվազում՝ 11.4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 4.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 14.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-հոկտեմբերին եղել է 484.96:

Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթե բոլոր երկրների  տնտեսություններում:

Աննա Գրիգորյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52