28/07/2010 10:02
ԻՍԼԱՆԴԻԱՆ ԱԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԵՎՐԱԳՈՏՈՒՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Երեկ` հուլիսի 27-ին, մեկնարկել է Եվրագոտուն Իսլանդիայի անդամակցության ուղղությամբ տարվող բանակցությունների գործընթացը: Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Օսուրա Սկարպեդինսոնի (Ossur Skarphedinson) խոսքերով` եթե Իսլանիդիան անդամակցեր Եվրագոտուն դեռևս մի քանի տարի առաջ, ապա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն այնքան էլ զգալի չէին լինի այս երկրի համար: Նշենք, որ Իսլանդիան աշխարհի այն երկրների շարքում է, որոնք առավել շատ են տուժել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: 2008 թվականին երկիրը հայտնվել էր դեֆոլտի եզրին, գնաճը մակարդակը բարձրացել էր, ազգային արժույթի փոխարժեքը գրանցել էր զգալի անկում:
Եվրագոտուն անդամակցության նպատակով Իսլանդիան պաշտոնական հայտ էր ներկայացրել 2009 թվականի հուլիսին: Եվրագոտու անդամ 27 երկրների ներկայացուցիչների գնահատմամբ` Իսլանդիան կարող է անդամակցել Եվրագոտուն միայն 2013 թվականին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
