28/07/2010 15:24
LG ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 33%-ՈՎ
Հեռուստացույցի արտադրությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն ընկերությունը` հարավկորեական LG Electronics-ն, ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 33%-ով, ինչն առավելապես պայմանավորված է ընկերության արտադրության սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի կրճատմամբ և ոլորտում առկա սուր մրցակցությամբ: Ներկայացված տվյալների համաձայն LG Electronics ընկերության զուտ շահույթը ապրիլ-հունիս ժամանակահատվածի վերջի դրությամբ կազմել է 722 մլն դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության գործառնական շահույթն աճել է 90%-ով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
