29/07/2010 14:17
ՎԵՐՋԻՆ 100 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԲԱՆԿ, ԱՅՆ ԷԼ ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ
Վերջին 100 տարիների ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում բացվում է նոր բանկ, որը կաշխատի ամեն օր և կսպասարկի ոչ միայն իր հաճախորդներին, այլև վերջիններիս տնային կենդանիներին, և մասնավորապես, շներին: Նոր բանկը` Metro Bank անվանումով, հիմնադրվել է երկու գործարարների կողմից:
Բրիտանացի Էնտոնի Թոմսոնի և ամերիկացի Վերնան Հիլի բանկն առանձնանում է իր որդեգրած յուրահատուկ քաղաքականությամբ և ծրագրերով: Առաջիկա 2 տարիների ընթացքում բանկի հիմնադիրները մտադիր են ստեղծել Metro Bank-ի գրասենյակային մեծ ցանց ամբողջ երկրով մեկ` շուրջ 200 մասնաճյուղերով:
Հատկանշական է, որ բանկը կաշխատի տարին 361 օր` բացառությամբ մի քանի տոն օրերի, իսկ շներին, որոնց կթույլատրվի մուտք գործել բանկի տարածք իրենց տերերի հետ, կդիմավորեն «հաց ու ջրով»:
Metro Bank-ի կարգախոսն է. «Սիրեք վերջապես Ձեր բանկը»:
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
Արծաթ
650.48
-15.91
14:19 21/07/26
10:50 21/07/26
