29/07/2010 16:32
VOLKSWAGEN-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 4 ԱՆԳԱՄ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 4,4 անգամ և կազմել 1,25 մլրդ եվրո: Նշենք, որ 2009 թվականի այս նույն եռամսյակում Volkswagen ընկերության զուտ շահույթը կազմել էր 283 մլն եվրո:
Ներկայացված տվյալների համաձայն Volkswagen-ի հասույթը հաշվետու երեք ամիսներին աճել է 21,9%-ով և կազմել 33.16 մլրդ եվրո: Ընկերության հայտարարության համաձայն` հաշվետու եռամսյակում ընկերությանը հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ Չինաստանում և ԱՄՆ-ում ընկերության արտադրության ավտոմեքենաների վաճառքի ծավալների զգալի աճի: Այս ժամանակահատվածում Volkswagen-ը վաճառել է 1,86 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,6%-ով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
