Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մուդիս. Հակահամաճարակային սահմանափակումները դանդաղեցնում են տնտեսության վերականգնման թափը Եվրոպայում
01/12/2020 15:24
Կիսվել

Մուդիս. Հակահամաճարակային սահմանափակումները դանդաղեցնում են տնտեսության վերականգնման թափը Եվրոպայում

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը` Moody՛s Investors Service-ը, հրապարակել է մի զեկույց, համաձայն որի Եվրոպայում կորոնավիրուսային համավարակի  բռնկման երկրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսության գործունեության խափանումներ կառաջանան, որն էլ կդանդաղեցնի խոշոր տնտեսություններում վերականգնման թափը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցի համաձայն  պետական հատվածում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների վերագործարկումը և դրա հետևանքով տնտեսական գործունեության կրճատումները կդանդաղեցնեն Եվրոպայի հինգ խոշոր երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի տնտեսությունների վերականգնման թափը: Ըստ զեկույցի՝ այն պայմաններում, երբ համաճարակի տարածման հետ կապված մտահոգությունները մեծանում են և սպառողների վստահությունը նվազում է, վերջին սահմանափակումները, հավանաբար, պահանջարկի չափավոր նվազում կառաջացնեն, սակայն  տնտեսական գործունեության մեջ որևէ շրջադարձային իրադարձություն չի սպասվում:

«Մուդիս»-ը կարծում է, որ  կորոնավիրուսի տարածման  երկրորդ ալիքի ժամանակ սպառողների՝ կանխիկ գումար կուտակելու հավանականությունը ցածր է։ Չնայած  ճգնաժամի դեմ պայքարում քաղաքացիներին տրվող աջակցության քաղաքականության երկարաձգմանը, նոր սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան աշխատողների վրա: Զեկույցում, որում նշվում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մահացությունների թիվը որոշակի մակարդակի վրա կայունացել է, ընդգծվել է, որ Covid-19 պատվաստանյութի մշակման վերաբերյալ դրական լուրերը դեռ չեն նվազեցրել հասարակական մտահոգությունները:

Զեկույցում ասված է. «Դժվար թե պատվաստանյութերի վերաբերյալ  դրական նորությունները զգալիորեն նվազեցնեն հասարակության անհանգստությունը։ Մինչ պատվաստանյութի ներդրումը դրանք չեն նվազի»։

Ըստ զեկույցի՝ չնայած այն փաստին, որ  կորոնավիրուսային համավարակի  երկրորդ ալիքի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները տարբեր երկրներում տարբեր ձևով են իրականացվում, ընդհանուր առմամբ դրանք ավելի թեթեւ են, քան առաջին ալիքի ժամանակ ներդրված սահմանափակումները։

Սեդրակ Սարգսյան

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75