30/07/2010 10:28
LAFTHANSA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՃ
Եվրոպայի երկրորդ խոշոր ավիաընկերությունը` Deutsche Lufthansa-ն, գրանցել է եռամսյակային գործառնական շահույթի աճ` շուրջ երեք անգամ` առավելապես շնորհիվ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկի շարունակական աճի: 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Lufthansa ավիաընկերության գործառնական շահույթը կազմել է 159 մլն եվրո: Նշենք, որ 2009 թվականի համապատասխան ժամանակահաատվածում ընկերության գործառնական շահույթը կազմել էր 52 մլն եվրո:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 194 մլն եվրո, իսկ հասույթն աճել է 33%-ով և կազմել 6,9 մլրդ եվրո: Նշենք նաև, որ միայն հունիսին ընկերության միջազգային ավիափոխադրումների համախառն ծավալն աճել է 12%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
