30/07/2010 10:32
MOTOROLA-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 6 ԱՆԳԱՄ
Կապի միջոցներ արտադրող ամերիկյան Motorola Inc. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 6,23 անգամ և կազմել 162 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Motorola-ի զուտ շահույթը կազմել էր 26 մլն եվրո:
Ներկայացված տվյալների համաձայն ապրիլ-հունիս ամիսներին Motorola ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 1,4%-ով և կազմել 5,41 մլրդ դոլար: Ընկերությունն այս ժամանակահատվածում շուկայում իրացրել է 8,3 մլն բջջային հեռախոս:
Նշենք նաև, որ Motorola ընկերությունը, որը բջջային հեռախոսների արտադրության ծավալներով աշխարհում չորրորդն է, երկար ժամանակ աշխատում էր վնասով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
