Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 16,9 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
30/07/2010 12:41
Կիսվել

2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 16,9 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 16.9 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 81.9 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 47 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 26 մլրդ դրամ կամ ծրագրի 28.7%-ը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -9.1 մլրդ դրամ կամ ծրագրի 103.6%-ը: 

Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 3.1 մլրդ դրամ է կազմել փոխառու միջոցների զուտ մարումը, որից 2.4 մլրդ դրամն ուղղվել է գանձապետական պարտատոմսերին` նախատեսված 13.1 մլրդ դրամ զուտ մուտքերի դիմաց: Մուրհակների մարման նպատակով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով` կազմելով 21.7 մլն դրամ: 772.8 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը: Անցած ժամանակահատվածում պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են 29.1 մլրդ դրամ կամ ծրագրվածի 37.2%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 344.7 մլն դրամի վարկեր: Նշված գումարից 175 մլն դրամն ուղղվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրին` որպես կառավարության համաֆինանսավորում: 109 մլն դրամ է հատկացվել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը` Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից: 60.7 մլն դրամ արտոնյալ պայմաններով տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարության վարկավորման նպատակով:Շուրջ 16.2 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից (6.1 անգամ գերազանցելով ծրագիրը), որի զգալի մասը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից:

Առաջին կիսամյակում նախատեսված 76 մլրդ դրամի փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է ընդամենը 13.3 մլրդ դրամ: 

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -9.1 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 103.6%-ը: Անցած ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվել են շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 4.6 մլրդ դրամ, որից 3.1 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 211.9 մլն դրամ` ԳԶՄՀ նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 552.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 444.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 25.2 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և 211.9 մլն դրամ` Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնման անհետաձգելի օգնության ծրագրի գծով Գերմանիայի դաշնային հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Անցած ժամանակահատվածում 17.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 44.8 մլն դրամի վճարում, որը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 733.5 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 1.2 մլրդ դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Նշենք նաև, որ 2010 թվականի առաջին կիսամյակում ստացվել են շուրջ 1.7 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով նախատեսվածի 33.3% ը: Մասնավորապես` շուրջ 1.4 մլրդ դրամ մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար, որոնց կիսամյակային կատարողականը կազմել է 76.1%: 285.6 մլն դրամը կամ նախատեսվածի 82.8%-ը կազմել է ՙՊարենային արտադրության աճ՚ ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից ստացված գումարը: Առաջին կիսամյակում 2.9 մլրդ դրամ էր նախատեսվել Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, որը չի ստացվել: 

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36