30/07/2010 14:15
ՃԱՊՈՆԱԿԱՆ TOSHIBA-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 5,31 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Էլեկտրոնիկա և համակագիչներ արտադրող ճապոնական Toshiba Corp. ընկերութունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 5,31 մլն դոլարի զուտ շահույթ` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցած զուտ վնասի դիմաց: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընկերության վաճառքի ծավալներն աճել են 9,7%-ով և կազմել 16,76 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կազմել է 336 մլն դոլար:
ճապոնական Toshiba ընկերությունը հիմնդրվել է 1875 թվականին: Ներկայումս ընկերությունը գրասենյակային սարքավորումների և էլեկտրոնիկայի արտադրությամբ աշխարհում առաջատարներից է:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
17:17 29/05/26
