Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Պարենի համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին
04/12/2020 12:10
Կիսվել

Պարենի համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին

Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին կտրուկ աճել են՝ գրեթե վեց տարվա ընթացքում հասնելով ամենաբարձր մակարդակին: Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտնել է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, ինդեքս, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխություները, նոյեմբերին կազմել է 105,0 կետ, ինչը 3,9 տոկոսով բարձր Է, քան հոկտեմբերին, եւ 6,5 տոկոսով ավելի 2019 թվականի նույն ցուցանիշից:

Կազմակերպության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ պարենային գների ինդեքսը հասել է ամենաբարձր մեծության 2014 թվականից ի վեր: Նշված է, որ նոյեմբերին նկատվում է բոլոր ենթաինդեքսների աճ: Այսպես, ձեթերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը մեկ ամսում 14,5 տոկոսով աճել է «արմավաձեթի գների շարունակվող աճի պատճառով, որը կապված է համաշխարհային պաշարների խիստ կրճատման հետ»:

Հացահատիկային մշակաբույսերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը հոկտեմբերի համեմատությամբ աճել է 2,5 տոկոսով, շաքարինը՝ 3,3 տոկոսով, մսինը՝ 0,9 տոկոսով: Նշված է, որ կաթնամթերքի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը ավելացել է 0,9 տոկոսով եւ հասել գրեթե 18-ամսյա առավելագույնին: ՖԱՕ-ն նաեւ ճշտել է 2020 թվականին հացահատիկային մշակաբույսերի համաշարհային արտադրության կանխատեսումը՝ այն իջեցնելով մինչեւ 2 742 միլիոն տոննայի նշագիծ:

Նշված է, որ այս ցուցանիշը 1,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը: Կազմակերպությունում նաեւ թվարկել են այն գործոնները, որոնք սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը, դրանց թվում են COVID-19-ի համավարակը, փոթորիկները Կենտրոնական Ամերիկայում եւ հեղեղումներն Աֆրիկայում: «45 երկրներ, այդ թվում 34 աֆրիկյան երկրներ, նախկինի պես պարենային օգնության կարիք ունեն»,- նշված է զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12