Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈԻՄ Է, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ՏԵՄՊԵՐՈՎ
30/08/2010 12:11
Կիսվել

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈԻՄ Է, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ՏԵՄՊԵՐՈՎ

ԱՄՆ տնտեսությունը շարունակում է աճել, սակայն  ոչ այնքան արագ տեմպերով, որքան պետք է: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով, որ ամերիկյան տնտեսությունում առկա որոշ խնդիրներ դեռևս հաղթահարված չեն: ԱՄՆ նախագահը, այնուամենայնիվ, բարձր է գնահատել մինչ այս իրականացված հակաճգնաժամային ծրագրերը: Վերջիններս, Բարաք Օբամայի բնորոշմամբ, կարող է նպաստել տնտեսության հնարավորինս արագ վերականգնմանը: 
 Նշենք, որ ներկայացված պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ, տարեկան կտրվածքով, աճել է 1,6%-ով: Այսպիսով, արդեն չորրորդ եռամսյակն անընդմեջ ամերիկյան տնտեսությունը, երկարատև անկումից հետո, գրանցում է աճ: Այստեղ հարկ է նշել, որ տնտեսական աճի տեմպերն ԱՄՆ-ում անքան էլ բարձր չեն, և եռամսյակային կտրվածքով տնտեսական աճի տեմպերն աստիճանաբար դրսևորել են անկման միտում: Այսպես, 2009 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի աճը կազմել էր 5%, իսկ հաջորդ եռամսյակներում ցուցանիշը կազմել է համապտասխանաբար 3,7%, 1,6%: Այս պայմաններում վերլուծաբանները չեն բացառում, որ ամերիկյան տնտեսությունը կարող է կրկին գրանցել անկում:
AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11