30/08/2010 12:37
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ԴԵՎԱԼՎԱՑԻԱ
Ճապոնիայի կենտրոնական բանկն իր արտահերթ նիստի շրջանակներում որոշում է ընդունել ձեռնարկել նոր միջոցառումներ` ուղղված ազգային արժույթի փոխարժեքի դիրքերի մեղմացմանը: Նշենք, որ երկար ժամանակ անընդմեջ իր դիրքերն ամրապնդող յուանը Ճապոնիայի կառավարությանը կանգնեցրել էր լուրջ խնդիրների առջև: Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` յուանի աճող փոխարժեքը ճապոնական ապրանքները համաշխարհային շուկայում դարձնում է առավել թանկ, իսկ այս պայմաններում աշխարհի խոշորագույն արտահանող երկրներից մեկը հանդիսացող Ճապոնիայի տնտեսությունը չի կարողանում դուրս գալ ճգնաժամից: Համաշխարհային շուկայում հետաքրքրությունը յուանի նկատմամբ աստիճանաբար մարում է, իսկ արտահանող ճապոնական ընկերությունները քայլեր են ձեռնարկում իրենց արտադրությունն այլ երկրների տեղափախելու ուղղությամբ: Ճապոնիայի կառավարությունն, այս պայմաններում, նախատեսում է իրականացնել կտրուկ քայլեր:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
