ՇՎԵԴԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ HQ ԲԱՆԿՒՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Շվեդական խոշորագույն ներդրումային բանկը հայտարարում է իր գործունեության պարտադրված դադարեցման մասին: Այս երկրի ֆինանսական վերահսկողության մարմինները անվավեր են համարել HQ Bank-ին տրամադրած բոլոր լիցենզիաները, և իր գործունեությունը շարունակելու բանկի բոլոր փորձերը մատնվել են անհաջողության: Մասնավորապես, բանկի ղեկավարությունը սկսել էր բանակցություններ վարել բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա ունեցող մի ընկերության հետ` վերջինիս հետ միաձուլման գործծընթաց մեկնարկելու նպատակով, սակայն հետագայում պարզվել էր, որ այդ գործարքի կնքում անհնար է:
Նշենք, որ Շվեդիայի ֆինանսական վերահսկողության կառույցը հետ էր կանչել HQ Bank-ի լիցենզիան` որպես պատճառ նշելով նորմատիվային խախտումները:
HQ բանկային խումբը առավելապես մասնագիտացված էր անհատական բանկինիգի ծառայություններում, ինչպես նաև իրականացնում է ներդրումային ֆոնդերի կառավարմամբ: Բանկի ակտիվների համախառն ծավալը կազմում է 8,1 մլրդ դոլար: