Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 382.50+0.00
EUR BUY - 439.00+0.50 EUR SELL - 442.50-0.50
OIL:  BRENT - 63.51+1.15 WTI - 59.08+1.30
COMEX:  GOLD - 4187.40+1.04 SILVER - 53.82+2.28
COMEX:  PLATINUM - 1647.70+1.40
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.24+0.13 EUR/GBP - 1.1581-0.17
FOREX:  EUR/USD - 1.1581-0.17 GBP/USD - 1.3239-0.09
STOCKS RUS:  RTSI - 1055.32-1.33
STOCKS US: DOW JONES - 47427.12+0.00 NASDAQ - 23214.69+0.00
STOCKS US: S&P 500 - 6812.61+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 50167.10+1.23 TOPIX - 3368.57+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25945.93+0.07 SSEC - 3875.26+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 9693.93+0.02 CAC40 - 8099.47+0.04
STOCKS EUR:  DAX - 23767.96+0.18
27/11/2025  CBA:  USD - 381.07-0.05 GBP - 503.97+2.42
27/11/2025  CBA:  EURO - 441.47+0.4
27/11/2025  CBA:  GOLD - 50717+154 SILVER - 642.97+15.54
ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
31/08/2010 15:07
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 31-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ֆինանսական կազմակերպությունների (բանկերի, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների) և հաշվետու թողարկողների կողմից աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշները»: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԿԲ խորհրդի նիստի շրջանակներում լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում: Խորհուրդը փոփոխություններ  է կատարել  «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 3/03-ում:

Խորհուրդը վերաձևակերպել է «ԿԱՐՄԵՆ» արտադրական կոոպերատիվի գրավատան լիցենզիան և Արսեն Շահսուվարյանի փոխանակման կետի թիվ 726 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան: Արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ  են տրամադրվել «Փեթակ» ՍՊԸ-ին և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ի թիվ 7 մասնաճյուղին, «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն ստացել է գրավատան կազմակերպման լիցենզիա:

Խորհրդի որոշմամբ «Լոնդոն-Երևան ԿՕ» ԱՍՊԸ-ին լուծարման թույլտվություն է տրվել, իսկ ընկերության լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել: Ուժը կորցրած են ճանաչվել նաև «ԷՄ ՋԻ ՓԵՅ» ՓԲԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 6 և 10 լիցենզիաները և «ՍԹԱՐՎՈՒԴ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 095 լիցենզիան:

27/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.07
-0.05
Եվրո (EUR)
441.47
+0.4
Ռուբլի (RUR)
4.855
+0.016
Լարի (GEL)
141.14
+0.02
50717
+154
Արծաթ
642.97
+15.54