02/09/2010 11:12
HSBC – ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Արտասահմանյան մասնագետների համար աշխարհում ամենաբարձր աշխատավարձերը սահմանված են Ռուսաստանում: Այսպիսի եզրակացության են եկել բրիտանական HSBC Holdings Plc. բանկի վերլուծաբանները` համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Բանկի հրապարակած տարեկան զեկույցի համաձայն` արտասահմանյան մասնագետների բարձր վարձատրությամբ երկրների առաջին եռյակում են հայտնվել նաև Սաուդիան Արաբիան և Բահրեյնը: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա, վերլուծաբանների գնահատմամբ, վերջիններիս զգալի մասը դեռևս պատրաստ չէ բարձր վարձատրություն առաջարկել արտասահմանյան փորձի և գիտելիքի դիմաց:
Ռուսաստանն արդեն երկրորդ տարին է, որ գլխավորում է արտասահմանյան մասնագետներին բարձր վարձատրող երկրների վարկանիշը: Այս տարվա տվյալներով Ռուսաստանում արտասահմանյան մասնագետների 36%-ը տարեկան աշխատում է շուրջ 250 հազար դոլար: 2009 թվականին ցուցանիշը կազմել էր 30%: Նշենք նաև, որ ամբողջ աշխարհում այս ցուցանիշի միջին մակարդակը տատանվում է 13%-ի սահմաններում:
Արտասահմանյան մասնագետներին բարձր վարձատրություն խոստացող երկրների վարկանիշի առաջատար դիրքերում են հայտնավել նաև Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան:
Ընդհանուր առմամբ, հետազոտության շրջանակներում հարցումերի են մասնակցել շուրջ 100 երկրների 4,1 հազար արտասահմանյան մասնագետներ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
