03/09/2010 12:39
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 210 ՄԼՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության տվյալների համաձայն` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ամբողջ աշխարհում գործազուրկների համախառն թվաքանակը հասել է ռեկորդային մակարդակի: Այսօր ամբողջ աշխարհում հաշվառվում է 210 մլն գործազուրկ: Հատկանշական է, որ երկու տարի առաջ համաշխարհային տնտեսությունը ցնցած ճգնաժամը հանգեցրեց գործազուրկների թվի ավելացման ևս 30 մլն-ով, և այսօր շատ երկրներում գործազրկության մակարդակը հասել է աննախադեպ մակարդակի:
Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` առաջիկա տաս տարիների ընթացքում ամբողջ աշխարհում գործազրկության բացասական հետևանքները դեռևս զգալի կլինեն, քանի որ աշխատանքի շուկան չի կարող բավարարել աշխատատեղերի նկատմամբ պահանջարկն ամբողջությամբ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
