Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՊԵԿ-ն ամփոփել է 2020-ի աշխատանքը
30/12/2020 15:26
Կիսվել

ՊԵԿ-ն ամփոփել է 2020-ի աշխատանքը

00Անսպասելի մարտահրավերներով 2020 թվականը Պետական եկամուտների կոմիտեն հաղթահարում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում տնտեսության որոշ ճյուղերի հարկադիր պասիվությունը կարող էր վտանգել հարկային մուտքերի ապահովումը: Այդուհանդերձ, երկրի համար դժվար շրջափուլում ՊԵԿ-ը գլխավոր առաքելությունը լիարժեք կատարում է: 2020թ. կատարված աշխատանքները ներկայացված են ամփոփիչ տեսանյութով:

Պետական բյուջեի մասին օրենքով և տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով փոփոխված 2020թ. հարկային եկամուտների ցուցանիշը դեկտեմբերի սկզբին կազմել է 1 տրիլիոն 326 մլրդ դրամ, ինչն անգամ համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունների և կառավարության կողմից արտոնությունների տրամադրման պայմաններում կանխատեսվում է գերակատարել ավելի քան 55 մլրդ դրամով:

Արդեն 11 ամիսների արդյունքով հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 1 տրիլիոն 244 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր: Իսկ տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է շուրջ 1 տրիլիոն 381 մլրդ դրամի:

«Կորոնավիրուսային իրականությունը» թելադրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Սպասարկման շատ ծառայություններ տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ:

Ճշգրիտ և թիրախային հսկողություն` աննախադեպ ցուցանիշներով: Տարվա ընթացքում իրականացվել է 895 համալիր հարկային ստուգում, արդյունքում արձանագրվել մոտ 88 մլրդ դրամ:

11 ամիսների ընթացքում իրականացված 1400 ստուգման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 700 չգրանցված աշխատող: Ի դեպ, սեպտեմբերին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիմը կազմել է շուրջ 632 հազար, ինչը բարձր ցուցանիշ է:

ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումների բացահայտման առումով տարին ևս հատկանշվել է: 11 ամիսների կտրվածքով իրականացվել է ավելի քան 11 հազար հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման ճշտության ստուգում` նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի: Ընդ որում, օգոստոսին արձանագրվել է կանոնների խախտման` վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը` 1049 դեպք:

Հաշվարկներում անճշտությունների, չներկայացված հարկային հաշվարկների վերաբերյալ հարկ վճարողներին ուղարկված ծանուցումների և կամերալ ուսումնասիրությունների արդյունքում բյուջե 11 ամիսների կտրվածքով հայտարարագրվել է շուրջ 12 մլրդ դրամ լրացուցիչ հարկ:

2020թ. կատարված աշխատանքները ներկայացված են ամփոփիչ տեսանյութով:
10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33