06/09/2010 12:35
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ամերիկյան տնտեսությունը զարգանում է ճիշտ ուղղության: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ Սպիտակ Տունը մտադիր է ներկայացնել տնտեսական բարեփոխումների նոր ծրագրեր: ԱՄՆ նախագահի գնահատմամբ` տնտեսության վերականգնման համար ԱՄՆ կառավարությունն ընտրել է ճիշտ ուղի և իրականացնում է անհրաժեշտ քայլեր, որոնք կնպաստել տնտեսության հնարավորինս արագ վերականգնմանը: Բարաք Օբամայի խոսքերով` այսօր ԱՄՆ տնտեսության արագ վերականգնման առավել կարևոր գործոններից մեկը նոր աշխատատեղերի ստեղծումն է:
ԱՄՆ աշխատանքի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` օգոտոս ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 9,6%:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
