08/09/2010 11:04
HSBC ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Բրիտանական HSBC բանկի ղեկավար Սթիվեն Գրինը լքում է իր պաշտոնը: Պաշտոնական հայտարարության համաձայն` եվրոպական խոշորագույն բանկի ղեկավարն այսուհետ կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի Առևտրի նախարարի պաշտոնը: Ինչպես նշել է բրիտանական կառավարության ղեկավար Դեվիդ Քեմերոնը` Սթիվ Գրինը կարող է օգնել Բրիտանիայի տնտեսությանը` նպաստելով նոր առևտրային հարաբերությունների ձևավորմանը և օտարերկրյա ներդրողների ներգրավմանը:
Սթիվ Գրինն իր աշխատանքը HSBC բանկում սկսել է 1992 թվականին և 10 տարի անց` 2003 թվականին, նշանակվել բանկի գործադիր տնօրենի պաշտոնում: 2006 թվականին ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ:
HSBC Holdings-ն իր կապիտալիզացիայի մակարդակով աշխարհի երկրորդ խոշոր բանկն է: Այն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 85 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 335 հազարը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
