08/09/2010 15:09
VODAFONE-Ը ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ՉԻՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ
Իր հասույթի մակարդակով աշխարհի խոշորագույն բջջային կապի օպերատոր Vodafone ընկերութունը վաճառել է իր 3,2% մասնաբաժինը բաժանորդների ընդհանուր թվաքանակով աշխարհի խոշորագույն մեկ այլ բջջային կապի օպերատորի` China Mobile ընկերության կապիտալում: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 4,3 մլրդ ֆունտ (6,6 մլրդ դոլար): Հատկանշական է, որ Vodafone ընկերության գործունեության պատմության մեջ սա առաջին անգամն է, որ ընկերությունը հրաժարվում է մեկ այլ ընկերության կապիտալում մասնակցությունից` փորձելով կենտրոնանալ տեղեկան շուկայում և այդ կերպ ապահովել սեփական արժեթղթերի գների բարձրացում:
Նշենք, որ սկզբնապես Vodafone-ի մասնաբաժինը չինական բջջային կապի օպերատորի կապիտալում կազմել էր 2,18%: Հետագայում, 2002 թվականին այս ցուցանիշը հասել էր 3,2%-ի:
2011 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով` ապրիլ-հուլիս ժամանակահատվածում, Vodafone-ն ապահովել է հասույթի 1,1% աճ:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
